Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Անժելիկա Ադամովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թ. ապրիլի 4-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Ստանիսլավսկու» անվան թատրոնի դիմաց, իր մոտ չունենալով Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշմամբ հաստատված ազատ տեղաշարժման թերթիկ և անձը հաստատող փաստաթուղթ, չի ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկան, ավագ սերժանտ, իշխանության ներկայացուցիչ Սարգիս Անուշավանի Խաչեյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկելու վերաբերյալ օրինական պահանջներին:
Սարգիս Խաչեյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ վերջինիս նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, այն է` կծել է իր ձեռքերին ձեռնաշղթա հագցնող Սարգիս Խաչեյանի ձախ ձեռքը` վերջինիս պատճառելով ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպանունակող մարմնական վնասվածք:
Անժելիկա Ադամովաին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով `Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին :
Ի դեպ այս գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին , որը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով մեղադրյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանի եղբայրն է :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան