«Ես իմ մաքսիմումն արել եմ»:Վարդան Օսկանյան «168 Ժամ» Լավատեսությունն, իհարկե, օգտակար է առողջությանը, սակայն ինքնագնահատականն, անշուշտ, չափազանց բարձր է: Բանն այն է, որ երկարամյա պաշտոնավարումը դեռ չի նշանակում, թե գործունեության արդյունավետությունից ելնելով են նրան այդքան երկար հանդուրժել արտգործնախարարի պաշտոնում: Բացի այդ, հաշվի առնելով, որ Ռ.Քոչարյան-Վ.Օսկանյան տանդեմի վերադարձի մասին խոսակցությունները հաճախակիացել են, նման հայտարարությունից հետո պետք է մեծ սպասելիքներ չունենալ: Միգուցե Վ.Օսկանյանը դեռեւս չի սպառվել, բայց եթե մաքսիմումն արդեն արել է, ապա կարելի է պատկերացնել, թե միջին արդյունավետությամբ աշխատելու դեպքում ինչ կստացվի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ