Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ՝ անցած տարվա հունվար-հունիսին արձանագրվել է 15 հազար 893 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 261, 2019-ի հունվար-հունիսին՝ 16 հազար 21, իսկ, ահա, այս տարվա վեց ամիսներին՝ 15 հազար 893: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք:

Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է ավելացել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 14 հազար 417 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին մահացածների թիվը կազմել է 13 հազար 724, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 13 հազար 218 դեպք: Մյուս կողմից՝ հանրապետությունում 2020թ. հունվար-հունիսին գրանցված 1000 ամուսնություններից արձանագրվել է ամուսնալուծության 284 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արձանագրված 242 դեպքի համեմատ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս