«Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-20:00-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում (Պարոնյան 42), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։
34-ամյա մարզիչն անսպասելի հանկարծամահ էր եղել սրտի կանգի հետևանքով: Լևոն Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց» ակումբի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» կազմերում, «Հայաստանի երիտասարդական հավաքականում», ինչպես նաև էստոնական «Տրանս Նարվա» ակումբում։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: