Սան Պաուլոյում ընթացող շախմատային Մեծ սաղավարտի” եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ: Հաշվետու տուրում Վասիլի Իվանչուկը պարտության է մատնել Վալեխո-Պոնսին, իսկ Հիկարու Նակամուրան ոչ-ոքի արդյունքով է ավարտել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ պարտիան: Այսպիսով` երկրորդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Վասիլի Իվանչուկը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Կառլսենը, Նակամուրան ու Անանդը վաստակել են 2-ական միավոր, իսկ Վալեխո-Պոնսը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լեվոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ