Կառավարության նիստը մեկնարկեց: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի դեպքին, որի հետևանքով շենք էր մասնակի փլվել:
«Այս դեպքը ևս մեկ անգամ պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի օգտագործման կանոնների եւ անվտանգության վրա: Եվս մեկ անգամ ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրը ուշադրությամբ հետևի բնական գազի շահագործման կանոններին», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում