ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: Այս մասին Շերմանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին:
«Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին և կոչ անենք Թուրքիային` զերծ մնալ զինամթերքի կամ գրոհայիններ տեղակայումից»,- գրել է Շերմանը: