ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կոշտ արձագանքել Իրանին այն բանից հետո, երբ վերջինս հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին՝ ի պատասխան Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի իրականացրած ռազմական հարձակման, հայտնում է Fox News-ը։
«Մենք նրանց հզոր հարված կհասցնենք։ Պատասխան կլինի»,- մեջբերել է հեռուստաալիքը ամերիկացի առաջնորդի խոսքերը, որոնք նա ասելէ Fox News-ի՝ Մերձավոր Արևելքի գծով թղթակցին:
Օգոստոսի 31-ի գիշերը Իրանը հայտնել է իրանական Լարակ կղզու վրա ԱՄՆ-ի հարվածների մասին։ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ Միացյալ Նահանգները հարված է հասցրել Լարակ կղզուն՝ ենթադրաբար թիրախավորելով իրանական արձակման կայանները։ Այնուհետև Press TV-ն հաղորդել է, որ Իրանը պատասխան գործողություն է ձեռնարկել՝ հրթիռներ արձակելով Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ Իրանի դեմ հարվածն իրականացվել է՝ կանխելու վերջինիս ուժերի կողմից Հորմուզի նեղուցում ականապատման գործողությունները։
























































































