«Եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով` այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում:

Լրատվամիջոցի տվյալներով` այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու։ Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»»,- նշում են ճանապարհը փակած ջավախքցիները:




Լրահոս