Քոչար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01․10․14թ․ զբաղեցնելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի պաշտոնը, 2015-2017թ․ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով իր ծանոթ Գագիկ Գրիգորյանի օժանդակությամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9․529․083 ՀՀ դրամ գումար։
Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Քոչար Խաչատրյանին, պաշտոնեական դիրքն օգտագործելով 2015-2017թ․ վատնման եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9․529․083 ՀՀ դրամ գումար։
Քոչար Խաչատրյանը Գագիկ Գրիգորյանը գրավի դիմաց ազատ են արձակվել :