Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը. ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է ռազմական ծախսերն ավելացնել մոտ 40 միլիարդ դրամի չափով:

Հոկտեմբերի 6-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծում նշված է, որ պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված են հայտարարված ռազմական դրության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակներով:

Նախագծի համաձայն՝ ռազմական գործողությունների պատճառով սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների և ռիսկերի աճ, ինչ արդյունքում 2020 թվականին սպասվում է 6.8% տնտեսական անկում: 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ, ինչը 112.7 մլրդ դրամով ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ:




Լրահոս