ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրները որքան մարդասիրական օգնություն են տրամադրել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 14 մլն 989 հազար 500 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 34 մլն 260 հազար 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 3 մլն 747 հազար 100 դոլարի չափով օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է. 2019-ի հունվար-օգոստոսին այն կազմել է 2 մլն 618 հազար 800 դոլար: Իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 660 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել ՀՀ: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 451 հազար 100 դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարվա 8 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 784 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 593 հազար 700 դոլար: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել` 538 հազար 200 դոլարի չափով: Բայց Հնդկաստանի զգալի կրճատել է Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության չափը: Օրինակ նախորդ տարվա ութ ամիսներին ՀՀ Հնդկաստանից եկել է 2 մլն 656 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ`Ռուսաստանի Դաշնությունից: Օրինակ, Ռուսաստանից այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան եկել է 100 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում եւս Ռուսաստանից Հայաստան ստացվել է 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 355 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1 մլն 743 հազար 600 դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա ութ ամիսներին Հայաստան ստացվել է 18 հազար 400 դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այս տարի`33 հազար 900:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս