Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի միջև:

«Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը ձևավորվել է Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Ընդգծվել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների անշեղորեն իրագործման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմից վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերի գործադրումն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով Մոսկվայում արված հայտարարության դրույթները:




Լրահոս