ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Ապրիլյան պատերազմի հերոսը խաբել ծնողերին՝ հայտնվելով առաջնագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան պատերազմի հերոս Ավետ Սուքիասյանի սխրանքների մասին շատ է խոսվել: Ապրիլյան պատերազմից վերադառնալուց հետո ծնողներին ասել էր՝ եթե կռիվ լինի, կրկին գնալու եմ: Սեպտեմբերի 27-ին խաբեց ծնողներին՝ ասելով, որ Արցախ չի գնում այլ ուրիշ տեղ , սակայն առաջնագծում էր՝ իրեն արդեն հոգեհարազատ դիրքում, որտեղ էլ սեպտեմբերի 29-ին վիրավորվեց:

Ապրիլյանի մասնակից Ավետ Սուքիասյանի խոսքով չէր կարող նստել՝ տեսնելով, որ իրենից շատ փոքր տարիքով տղաները թշնամու դեմ կռիվ են տալիս:

Իրենց դուխին մեռնեմ. ահա թե ինչ տպավորություն ունեցավ Ավետ Սուքիասյանը՝ տեսնելով առաջնագծում գտնվող 18-19 տարեկան զինվորներին:

Ապրիլյանի մասնակից Ավետ Սուքիասյանը երբեք չի մոռանա, թե ինչպես աչքի առաջ մահացավ իր ընկեր Շավարշ Մուրադյանը: Արցախում զոհված Շավարշ Մուրադյանը Կապանի ազատամարտիկ, ջոկատի հրամանատար Մարտուն Մուրադյանի որդին է:

Կապանի բնակիչ Մարինե Սահակյանը հայտնել էր, որ Շավարշ Մուրադյանը իր դստեր դասընկերն էր. «Մի մեծ գիտնական կամ գեներալ կդառնար, մի հզոր տղա: Այսօր եւս միացավ անմահներին: Սերն առ հայրենիք նա ժառանգել է հորից, որին բոլորը գիտեն որպես հերոս: Սփոփանքի բառեր չկան, կա միայն ցավ: Տեր Աստված, բռնիր ձեռքը չարի, հերիք է որդեկորույս լինեն հայոց մայրերը:

ArmLur.am-ը զրուցել է Ապրիլյանի մասնակից Ավետ Սուքիասյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս