Ինչու են քաղաքական որոշ շրջանակներ դեմ խաղաղապահների տեղակայմանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատերազմի դադարեցման ուղիներից մեկը, անշուշտ, խաղաղապահների տեղակայումն է Արցախում, ինչին այնքան դեմ են որոշ քաղաքական շրջանակներ ու գործիչներ։ Նրանք դա բացատրում են նրանով, որ դա կնվազեցնի մեր ինքնիշխանությունը եւ մեր ներքին գործերին խառնվելու հնարավորություն կստեղծի, էլ չենք խոսում՝ այդ ուժերը կարող են նաեւ երբեմն «կրակել»։

Բայց միջազգային խաղաղապահների եւ հատկապես ռուսական զինուժի տեղակայման հարցն այսօր ավելի ու ավելի շատ է քննարկվում՝ որպես զինադադարի երաշխիք այս պահին։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս թեմայով խոսել է՝ ասելով․ «Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում»։

Նա մասնավորապես ասել է, որ առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, իսկ կոնկրետ դեպքում՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են դրան։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ՝ շեշտել է Պեսկովը, հավելելով, որ նման պատրաստակամության մասին կողմերը դեռ չեն հայտնել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս