Պաշտպանության բանակը ներկայացնում է հերթական հերոսական դրվագը։ «Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:
Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ
Արթուր Աշոտի Ջալավյանը,
Գենադի Տիգրանի Օրբելյանը,
Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը,
ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը,
Լիդա Սպարտակի Աղաբեկյանը,
Ջուլիետա Ալբերտի Բաբայանը,
Զինաիդա Միքայելի Կոստանդյանը
և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն <<Արիության համար>> մեդալներով:
Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ
բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը,
կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը,
սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը,
ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են <<Մարտական ծառայություն>> մեդալների: