ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվեց ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը, Շոյգուն զրուցեց թուրք գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման քարտեզը:  ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորքերը հագեցած են զրահամեքենաներով և «Վագր» ու «Թայֆուն» զրահամեքենաներով:

«Խաղաղապահները կիրականացնեն նաև ռազմական ոստիկանության ստորաբաժանումների առաջադրանքները: Նրանք պատասխանատու են շփման գծի երկայնքով պարեկություն իրականացնելու, շարասյուններն ու բեռները ուղեկցելու համար»,- հայտարարել է նա:

ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել  Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նախարարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը»,- տեղեկացրել են ռազմական գերատեսչությունից:

Նկատենք, որ Շոյգուն երեկ երեկոյան կրկին զրույցել էր Աքարի հետ։ ԼՂ հակամարտության կարգավորումից զատ՝ կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը։




Լրահոս