ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիշերն ազատ է արձակվել: Ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:
Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են ՀՀ ՔՕ 225.1 հոդվածով նախատեսված հանցագործության կասկածանքով, որը ենթադրում է օրենքով սահմանված արգելքին հակառակ միջոցառումներ, հավաքներ կազմակերպել եւ անցկացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: