Քրիստոնեական սրբությունների անձեռնմխելիությունը պարտադիր պայման է Լեռնային Ղարաբաղում հակամարտությոնը դադարեցնելու համար, շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և լրատվության հետ սինոդալ բաժնի փոխնախագահ Վախթանգ Կիպշիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու անփոխարինելի պայման է այնտեղ տեղակայված քրիստոնեական սրբավայրերի անձեռնմխելիությունը: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը կարևոր ազդանշան են այն ուժի, որը կրում է այս տարածաշրջանում խաղաղ կարգավորման հիմնական պատասխանատվությունը»,- գրել է նա
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Պուտինը կարևորել է քրիստոնեական եկեղեցիների և վանքերի անվտանգության ապահովումը այն տարածքներում, որոնք վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետություն` համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես շեշտել է այդ սրբավայրերի բնականոն եկեղեցական կյանքի ապահովման կարևորությունը:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիևը հավաստիացրել է Ռուսաստանի նախագահին, որ Լեռնային արաբաղի քրիստոնեական եկեղեցիները գտնվում են պաշտպանության տակ: