Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 15-ին` Թբիլիսիում, կկայանա ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը:

Խաղը կսպասարկի իտալացի մրցավարներից կազմված բրիգադը` Մարկո Գուիդայի գլխավորությամբ:
Նրան կօգնեն Մատեո Պասերին և Սերջիո Ռանյետին: Չորրորդ պաշտոնյան է Ռոսարիո Աբիսոն:Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հիշեցնենք, որ Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։




Լրահոս