ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թասիբով ղեկավարությունը պետք է հրաժարական տար. քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտարարության ստորագրումից հետո հանրապետությունում սկսվել են ոչ միայն հանրահավաքները, այլեւ՝ պաշտոնանկությունները: Աշխատանքից ազատման դիմումներ գրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրապ Մնացականյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ի դեպ, խոսվում է նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ կառավարության մի քանի անդամների ազատման մասին: ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, արդյոք համաձայն են պաշտոնանկությունների հետ, թե ոչ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս