Wargonzo թելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության նախապատրաստության ընթացքից: Մասնավորապես, նրա Ստամբուլի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ հայտարարությունը ստորագրել է առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվության:
Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ, Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ Էրդողանի հետ հայտարարության տեքստը քննարկելու համար եւ հատկապես ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, սակայն ՌԴ նախագահն Ալիեւին այդպիսի հնարավորություն չի տվել:
Բնականաբար, այդ հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի եւ Անկարայի միջև, քանի որ Էրդողանի ծրագրերի մեջ չի եղել այդ տարածաշրջանը ՌԴ-ի տիրապետությանը հանձնելու տարբերակը: Առաջարկվող թուրքական տարերակում ծրագրեր կային, որ բացի ռուս խաղաղապահներից շփման գծում պետք է կանգնեին նաև թուրքական զորքեր: Սակայն այս հայտարարությունը նման բան չի ենթադրում: Սակայն դեռ բաց է մնում այնտեղ առկա վարձկան ահաբեկիչների հարցը: Թելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան եւ Թեհրանը պահանջել են, որ ծայրահեղական խմբավորումները դուրս գան Կովկասից: Ալիևը խոստացել է այդ պահանջը կատարել, սակայն Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել, նա իր ծրագրերն ունի, որոնց մասին առաջիկայում մանրամասներ կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում