ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղդամի շրջանն այսօր կհանձնվի ադրբեջանական կողմին. բնակիչներին ժամանակ էր տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն այսօր մուտք են գործել Աղդամի շրջան:

Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ստորագրված հայտարարության համաձայն, հիշեցնենք, հայկական կողմը Աղդամի շրջանը վերադարձնելու էր Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը:

Ըստ Արցախի վարչատարածքային բաժանման՝ գտնվում է Ասկերանի շրջանում և ունի թաղամասի կարգավիճակ, ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանում։ Իսկ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս