Սոնա Մարտիրոսյանն ազատման դիմում է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոնա Մարտիրոսյանը ազատման դիմում է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնել է Սոնա Մարտիրոսյանը:

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դիմում եմ ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու մասին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության բոլոր գործընկերներիս՝ այս ահռելի ու չափազանց բարդ ոլորտում աշխատանքի ընթացքում նրանց ցուցաբերած աջակցության ու փոխադարձ հարգանքի համար: Ինձ համար դա շատ կարևոր է:

Շնորհակալ եմ նաև իմ գործընկեր լրագրողներին՝ վերջին երկու տարիների համագործակցության համար:

Ու ամենամեծ շնորհակալությունը Զարուհի Բաթոյանին, որի հետ աշխատանքը և ընկերությունը մեծ փորձ ու պատիվ է ինձ համար: Լավ եղեք»,- գրել է Մարտիրոսյանը:




Լրահոս