ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը մտել է «Հայրենիք» կուսակցության անդամի տուն. ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ առավոտյան անակնկալ իր բնակարան են գնացել ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ու սկսել են խուզարկել բնակարանը: Մեր զրուցակիցը նշեց, որ մի քանի օր առաջ իրեն ձերբակալել էին, որի ժամանակ վերցրել են իր մոտ առկա գումարը, մեքենայի բանալիները ու մինչեւ այսօր չեն վերադարձրել:

Մեր զրուցակիցն ասաց, թե ոստիկանությունը իր բնակարանում փաստաթղթեր, ցուցակներ ու ինչ-որ այլ բաներ են փնտրել, բայց որեւէ բան չեն գտել ու հեռացել են: Բաբկեն Հարությունյանն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում, քանի որ ինքը ակտիվ մասնակցում է բողոքի ակցիաներին ու կազմակերպչական աշխատանքներին:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս