ՀՀ կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը վաղը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգ։ Մեսրոպ Մեսրոպյանը մինչ այդ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ Նոյեմբերի 16֊ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։
Հիշեցնենք՝ Կոտայքի մարզպետի պաշտոնը հուլիսի 30֊ից թափուր է: Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարար։