ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն այս օրերին ստանում է հարցազրույցի բազմաթիվ հրավերներ։
«Շնորհակալ լինելով նմանօրինակ հետաքրքրության համար՝ միաժամանակ տեղեկացնում եմ, որ նախարարը պատրաստակամ է ԶԼՄ-ների հետ համագործակցության առումով և պաշտոնավարման 100 օրվա ավարտից հետո կպատասխանի լրագրողներին հուզող հարցերին»,- ասված է հայտարարությունում: