ՀՀ վերաբերյալ քննարկումների օրը ԵԽ-ում 07.10.11-ից տեղափոխվել է 05.10.11

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ armlur.am -yը  հայտնել էր, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի նախագիծը: Նախատեսված հոկտեմբերի 7-ի փոխարեն բանաձեւը կներկայացվի հոկտեմբերի 5-ին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:”Առավոտ” օրաթերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի մարտմեկյան իրադարձությունների էջը փակված համարել միայն գործի շրջանակներում մեղավորներին բացահայտելուց հետո, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ասել է.”Դա նախ եւ առաջ Մոնիտորինգի հանձնաժողովի եւ  համազեկուցողների անելիքն է, եւ  ես չեմ ուզում նրանց գործին միջամտել։ Հանձնաժողովի կողմից որեւէ բան դեռ չի որոշվել, դա կքննարկվի չորեքշաբթի։ Մենք որոշել էինք քննարկումը կազմակերպել ուրբաթ, սակայն համազեկուցողներից մեկը չորեքշաբթի կեսօրին մեկնում է, ուստի մենք այդ բանավեճը կկազմակերպենք չորեքշաբթի։ Տեսնենք, թե ինչ կորոշի հանձնաժողովը, բայց հարցը շատ կարեւոր է, ինչպես ես նշել էի իմ պաշտոնական այցելության ընթացքում, ինչպես նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահն այստեղ էր։ Ես նաեւ շարունակում եմ հիշեցնել իշխանություններին, որ այս հարցը բավական լուրջ քննարկման կարիք ունի, եւ այն չպետք է քաղաքականացվի, քանի որ տասը մարդ է սպանվել”,- ասել է Չավուշօղլուն:




Լրահոս