Արա Այվազյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ծաղկեպսակ է զետեղել` ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

«ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։ Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային մի շարք հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։




Լրահոս