ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները որոշել են, որ չպատասխանեն լրագրողների հարցերին: ArmLur.am-ը փորձեց խոսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով, սակայն որեւէ կերպ չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե որոշել է չխոսել:
Մենք փորձում էինք Գաբրիելյանից պարզել, թե ինչ կարծիք ունի ընդդիմադիրների պահանջի վերաբերյալ, երբ վերջիններս ժամանակ են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մինչեւ վաղը հրաժարական տալ եւ հեռանալ:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան