«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր երեկոյան կներկայացնի իր հետագա անելիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի իր հետագա անելիքները, այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։ Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները», – մասնավորապես գրել է Սաղաթելյանը։




Լրահոս