Երեկ երեկոյան տարածվել էին լուսանկարներ այն մասին, որ տեղի է ունեցել Երեւան-Բաքու թռիչք:
ՀՀ ԱԳՆ-ն ArmLur.am_ին մեկնաբանել է, թե ինչ թռիչքի մասին է խոսքը։
«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»: