Դեկտեմբերի 24-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վարդան Ա․-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ ուղևոր Լիաննա Ա․-ն (ծնված 1973 թ․)՝ Սիսիանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։