ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ սնարյադն ընկավ, ինձ շպրտեց, արդեն զգացի, որ թևերս չկան. ինչ է պատմում կամավորականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ եզդի 21-ամյա Արմեն Հասանյանը պատերազմի առաջին իսկ օրից կամավոր մեկնել է ռազմաճակատ:  Մեկնել էր Արցախ  իր ազգի դարավոր վրեժի կանչով։ ArmLur.am-ը հյուրընկալվել է Արմեն Հասանյանի տանը զրուցել վերջինիս հետ:

Մերօրյա հերոսը անդադար ժպտում է, հաճախ գյումրեցուն բնորոշ կատակներ անում, ասում է, երբ ընկճվում է, հիշում զոհված ընկերներին, պատերազմը, սկսում է միայն մտածել հայրենի հող ու ջրի մասին, եւ բոլոր զգացողությունները մի անգամից փոխվում են:

Մերօրյա հերոսը պատմում է՝ գնացել էր Ապրիլյան քառօրյայում վիրավորում ստացած եղբոր՝ Արթուրի վրեժը լուծելու, որը այսօր երկրորդ կարգի հաշվանդամ է, բայց հպարտ հաշվանդամ, քանի որ այդ վիճակում է հայտնվել հայրենիքը պաշտպանելիս։  Եվ ցավոք Արմենը նույնպես ծանր վիրավորում է ստացել  Ջաբրայիլում թեժ մարտերի ժամանակ:  Կորցրել է մեկ թեեւը, իսկ մյուսն արդեն իսկ ենթարկվել է բազմակի վիրահատության:

Մշտապես ժպտացող Արմենը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, պարզապես պետք է պայքարել, հավատալ մեր բազկի ուժին եւ հանուն ապագա սերունդների շարժվել առաջ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս