Այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:

Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:




Լրահոս