Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բայդենի ավագ խորհրդական Բոբ Բաուերն ասել է. «Հիմա մենք ունենք անհերքելի ապացույց, որ նախագահը ճնշել և սպառնացել է իր կուսակցության պաշտոնյային, որ նա չեղյալ հայտարարի պետության օրինական, վավերացված ձայների հաշվարկը և մեկ ուրիշը սարքի դրա փոխարեն»:
Washington Post-ը հրապարակել է խոսակցությունն ամբողջությամբ:
«Ջորջիայի ժողովուրդը զայրացած է, երկրում մարդիկ զայրացած են: Եվ ոչ մի վատ բան չկա ասելու, գիտեք, որ դուք վերահաշվարկել եք»,-ասել է Թրամփը այդ զրույցում:
Թրամփն նաև ասել է. «Այնպես որ տեսեք: Այն ամենը, ինչ ես ուզում եմ անել, սա է: Ես պարզապես ուզում եմ գտնել 11,780 ձայն…»