Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհամալրվի նոր մասնագետներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհամալրվի նոր մասնագետներով։
Հանձնաժողովի գործունեության քանակական և որակական ծավալները գրեթե երեք անգամ ընդլայնվել են։ Պարզվում է՝ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի 1-ին կետի համաձայն՝ ընթացիկ տարում Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքների թիվը պետք է ավելանա: Այսպես, օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ, ինչի արդյունքում հնարավոր չէ վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ անձնակազմի 40 հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ Հանձնաժողովի հինգ անդամ, Հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ եւ այլն։

Նշենք, որ 2017 թվականի հունիսին ընդունված օրենքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի փոխարեն։
Հանձնաժողովը կոռուպցիան կանխարգելող անկախ մարմին է, որն ունի լիազորությունների լայն շրջանակ, ներառյալ՝ գույքի հայտարարագրման համակարգի կիրարկումը, շահերի բախման և էթիկայի կանոնների պահպանման ապահովումը եւ այլն։
Ս․Հ․




Լրահոս