![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/ֆգյգհկ-2.jpg)
Սանկտ Պետերբուրգի մոտ Piper թեթև շարժիչով օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ ինֆորմացիա կա երկնքում այլ մարմնի հետ օդանավի բախման մասին:
Վթարի պահին օդանավում եղել են օդաչուն և երկու ուղևոր:
Երկրորդ օդանավը փոքր վնասվածքներ է ստացել ու կարողացել է վայրէջք կատարել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 3 զոհ: