Հունվարի 22-ին՝ ժամը 13։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևանյան» լճի մոտակայքում (քարանձավի մեջ) հայտնաբերվել է դի․ դժվարանցանելի տեղանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից (քարանձավից) դուրս են բերել քաղաքացու դին։