Հայտնի է՝ երբ տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի ընթացքում»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետների որոշմամբ՝ երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:




Լրահոս