Երբ կոտրվում են եղունգները. օգտակար խորհուրդներ խնամքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար և գեղեցիկ եղունգներ աճեցնելու փորձերը շատերիս համար վերածվում է իսկական ողբերգության, եթե այդ «հրաշալիքներից» մեկը պատահաբար կոտրվում է:
Մի’ սրտնեղեք: Պարզվում է՝ վնասված եղունգը կարելի է վերականգնել նաև տնային
պայմաններում:

Եղունգները ավելի հաճախ սկսում են ճաքել կողքերից և այն էլ մաշկին կպած մասերում: Դրանք սկսում են կպչել մազերից, հագուստից՝ թելեր քաշելով բարակ կտորների և զուգագուլպաների վրայից, բայց կտրել այդ «վնասատուները» մենք, այնուամենայնիվ, ափսոսում ենք:

Եթե ճաքը այնքան էլ խորր չէ (գտնվում է եղունգի ազատ մասի մոտավորապես 1/З-րդի կամ 1/4-րդի վրա), ապա եղունզր կարելի է վերանորոգել տնային պայմաններում:

Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ եղունգները տնային պայմաններում «վերանորոզեյու» համար:

Գոյություն ունի հատուկ գործիքների հավաքածու եղունգները տնային պայմաններում վերանորոգելու և մշակելու համար:
Այդպիսիք արտադրվում են մի շարք կոսմետիկ ֆիրմաների կողմից: Հավաքածուի
մեջ պետք է լինեն վարակազերծիչ, հատուկ կտոր, սոսինձ, խարտոց և ողորկիչ:

Իսկ այժմ անցնենք գործի…

Սկզբում պետք է հեռացնել եղունգի փայլուն շերտը ճաքած մասի հատվածում:
Դրա համար այն թեթևակի հղկեք փափուկ խարտոցով՝ շարժելով այն եղունգի
վերևի մասերից (կուտիկուլից) ազատ եզրի ուղղությամբ: Այնուհետև հղկված մասը
մշակեք վարակազերծիչով և միայն դրանից հետո կտրված ժապավենի կտորը
դրեք եղունգի վրա այնպես, որ ճաքը կտորի ճիշտ կենտրոնում հայտնվի: Այդ վիրակապը պատեք հեղուկ սոսնձով և թողեք լավ չորանա: Խարտոցի օգնությամբ խնամքով հղկեք կտորի մակերեսը՝ հնարավորինս այն հավասարեցնելով եղունգի շերտին: Այդ ամենն անելուց հետո հարկավոր է ամբողջ եղունգին յուղ քսել և ողորկել այն:
Ճաքը ավելի լավ սքողելու համար լաքը երկու շերտով քսեք եղունգին:

Հիշեք. եղունգր չարժի ինքնուրույն վերանորոգել, եթե այն ճաք է տվել մսին կպած տեղից, եթե եղունգի հետ վնասվել է նաև մատի մաշկը, և վերքը արյունահոսում է, կամ էլ՝ եթե կոտրվել է եղունգի կեսից ավելին: Այս վերջին դեպքում ձեզ չի հաջողվի ինքնուրույն վերանորոգել վնասված եղունգը. ճաքն ավելի կմեծանա, և դուք կկորցնեք ձեր եղունգը:




Լրահոս