Փետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1998 թ․), «Lada Granta» (վարորդ՝ Հ․ Թ․, ծնված 1963 թ․) և «Mercedes C200» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է «Մուշ» ռեստորանի պատին, այնուհետև՝ «Խնձորանոց» ռեստորանի ճաղավանդակներին։ Շտապօգնության աշխատակիցները Վ․ Ե․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայի վարորդին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։