Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ինքնաթիռն օդում տագնապի ազդանշան է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Ամստերդամ չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել: Այս մասին հայտնում է ավիացիոն Flightradar24 կայքը:

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրանալուց 20 րոպե հետո ինքնաթիռն ահազանգել է և փոխել ուղղությունը՝ վերադառնալով: Թե ինչն է ահազանգի պատճառը, դեռևս չի հաղորդվում:

Աէրոֆլոտ ավիաընկերությունից հայտնել են, որ ուղևորների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:




Լրահոս