Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ փետրվարի 6-ին, մահացած զինծառայողի դի չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Այսօր որոնողական աշխատանքներ իրականացվում են Ֆիզուլիի եւ Հադրութի ուղղությամբ, 4 որոնողական խումբ է մեկնել:
Փետրվարի 6-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1365 աճյուն: