2021թ-ի առաջին կիսամյակի համար ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևավճարներ կստանան, պատգամավորները չեն ստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ-ի առաջին կիսամյակի համար ԱԺ պատգամավորները պարգևավճար չեն ստանա: Նման կարգադրությունն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ըստ հրապարակված հաղորդագրության` ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխվելու են միայն ԱԺ աշխատակազմի աշխատողների միջև՝ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Ազգային ժողովի բյուջեի պարգևատրման ֆոնդը հաստատված է դեռևս 2018 թվականից՝ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով և կառավարության համապատասխան որոշումներով:




Լրահոս