ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները Շուշի են ուղեկցել ադրբեջանական 60 բեռնատար մեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն ցուցաբերել ՀՀ-ի ու Ադրբեջանի պետական մարմիններին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու տուժած շրջաններում բնակվող բնակիչների նորմալ կենսագործունեության ապահովման համար պայմաններ ստեղծելու հարցում։

Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմի զինվորականների խնդրանքով՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Լեռնային Ղարաբաղով Ադրբեջանի Հանրապետության երկու շարասյուն ավտոմոբիլային տեխնիկայի անվտանգ տեղաշարժը։ Ավելի քան 60 բեռնատար մեքենա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ շինանյութ են տեղափոխել Շուշի։ ՌԴ ՊՆ-ից նշում են, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ հայտարարության անխախտ կատարմանն ու տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը։




Լրահոս