Մեղրիի լեռնանցքում ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները. ճանապարհահատվածը երկկողմանի բաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) ավարտվել են քարաթափված հատվածի մաքրման աշխատանքները։ Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է ցանկացած տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ավելի վաղ հայտնել էինք,որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակվել էր։




Լրահոս