Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։