ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին. «Իմ քայլ»-ի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանին:

Ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նշում, որ նույնիսկ բանակն է իր կողքին: Կարծում եք, որ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ դա նաեւ բանակի պահանջն է:

-Ես կարծում եմ, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին: Հենց մեր սահմանադրությունը նշում է, որ պետք է ապաքաղաքական մարմինները, որոնք ունեն հստակ պարտականություններ՝ պաշտպանել երկրի ամբողջականությունը, սահմանների անվտանգությունը: Ինչ վերաբերում է ընդդիմության ցույցերին, դրանք քաղաքական պրոցեսներ են: Միշտ լինում են պայքարողներ, որոնք իշխանության են ուզում գալ: Իշխանությունն էլ աշխատում է կարողանալ հասարակության վստահությունը ունենալ ու թույլ չտալ դժգոհության այնքան մեծ ալիք բարձրանա, որ ընդդիմությունը կարողանա հասնել իշխանության: Այսօր նմանատիպ պրոցեսներ են գնում: Կարծում եմ, իրենք հասարակության կողմից վստահություն չունեն եւ հաջողության չեն հասնի: Այս պրոցեսները կդադարեն, քանի որ կսպառեն իրենց՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, թե ընդդիմության կողքին ովքեր են կանգնած:

Մարդիկ են, որոնք նախկինում եղել են իշխանության եւ 25-30 տարի մեր երկիրը կեղեքել են եւ հիմա այն խնդիրները, որոնք կուտակվել են մեր երկրիում հենց առաջին հերթին իրենք մեղքն է: Չեմ բացառում, որ գործող իշխանությունը նույնպես ունի սխալներ, որոնցից պետք է դասեր քաղել, հետեւություններ անել եւ ճիշտ քայլերկատարել սխալներն ուղղեու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս