Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Կալինինգրադի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները կալանավորել են Ռուսաստանի քաղաքացու, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Կալինինգրադի մարզի էներգետիկ օբյեկտում: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա ահաբեկչությունը: Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը նախատեսում էր դա անել ներկայիս կառավարության նկատմամբ ատելությունից ելնելով», – հայտնում են կենտրոնից: Տղամարդը զբաղվել է նաև Կալինինգրադի շրջանի բնակիչների հավաքագրմամբ` ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:

«Նրա բնակության վայրում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, դրա պատրաստման ուղեցույցներ և պայթուցիկ նյութերի սինթեզման բաղադրիչներ, ինչպես նաև վիրավորական բովանդակությամբ նյութեր Ռուսաստանի գործադիր և օրենսդիր մարմինների դեմ»,-տեղեկացրել են ԱԴԾ-ից:




Լրահոս